ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Գործընկերներ

 

Ինֆորմացիոն Գործընկերներ

Կանոնակարգ
Ազգային կինոյի  մրցանակաբաշխության կանոնակարգը

 

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է:
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
Ազգային կինոյի  մրցանակաբաշխության կանոնակարգը
Հոդված 1
Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխությունը դիտարկում է հայրենական խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի` հերթական մրցանակաբաշխությունների միջև ընկած ժամանակահատվածի արտադրանքը: Մրցանակաբաշխությունը ներկայացնում է  Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը:
Հոդված 2
Մրցանակաբաշխության խնդիրն է ներկայացնել հայ նորագույն կինոստեղծագործությունները,  աջակցել վաստակավոր և երիտասարդ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական որոնումներին, հասարակության կյանքում վերականգնել ու բարձրացնել կինոյի դերն ու նշանակությունը և արդյունքում խթանել կինոարտադրությունը:
Հոդված 3
Ազգային կինոյի  մրցանակը շնորհվում է երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում ժյուրիի կողմից ընտրվում են հավակնորդ ֆիլմեր: Երկրորդ փուլում որոշվում են մրցանակակիրները:
Հոդված 4
Ազգային կինոյի  մրցանակաբաշխության շրջանակներում  շնորհվում են մրցանակներ հետեւյալ անվանակարգերում.
-       լավագույն խաղարկային ֆիլմ,
-       լավագույն ռեժիսոր,
-       լավագույն օպերատոր,
-       լավագույն սցենարիստ,
-       լավագույն նկարիչ,
-       լավագույն երաժշտություն,
-       լավագույն դերասանուհի,
-       լավագույն դերասանուհի երկրորդ պլանի,
-       լավագույն դերասան,
-       լավագույն դերասան երկրորդ պլանի,
-       լավագույն կարճամետրաժ ֆիլմ,
-       լավագույն վավերագրական ֆիլմ,
-       լավագույն անիմացիոն ֆիլմ,
-       լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն,
-       լավագույն արտասահմանյան ֆիլմ:
Բացի հիմնական անվանակարգերից շնորհվում է նաև հատուկ մրցանակ:
Հոդված 5
Մրցանակաբաշխության կանոնակարգում փոփոխություն մտցնելու իրավասություն ունեն մրցանակաբաշխության հիմնադիրները:
Հոդված 6
Մրցանակի համար թեկնածության առաջադրումն իրականացնում են կինոարտադրողները, վարձույթի և հեռարձակող ընկերությունները, ինչպես նաև հասարակական միավորումները, հաստատություններն ու կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից:
Հոդված 7
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են`
-       ֆիլմեր արտադրված ՀՀ-ում,
-       ֆիլմեր նկարահանված հայկական թեմաներով,
-       ֆիլմեր արտադրված հայ ռեժիսերների կողմից:
Մրցանակաբաշխության համար ընդունվում են նախորդ մրցանակաբաշխություններից հետո ընկած ժամանահատվածում արտադրված ֆիլմերը:
Հոդված 8
Մրցույթի առաջին փուլում ժյուրին կատարում է ներկայացված ֆիլմերի նախնական ընտրություն: Ժյուրին (13 անդամ) կազմված է կինոյի և մշակույթի անվանի գործիչներից, կինոքննադատներից և մրցանակաբաշխության նախորդ տարվա մրցանակակիրներից:  Ժյուրին իր աշխատանքն սկսում է մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետից մեկ օր անց: Մրցույթին ներկայացված բոլոր ֆիլմերը դիտելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվում է 2-3 հավակնորդ: Ժյուրիի կողմից յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումն ընդունվում է ներկա ձայների պարզ մեծամասնությամբ և ձևակերպվում է արձանագրությամբ, որը ստորագրում են ժյուրիի բոլոր ներկա անդամները:
Ժյուրիի անդամների քվեարկությունից հետո որոշվում է յուրաքանչյուր անվանակարգի մրցանակակրի անունը:
Մրցանակաբաշխության ֆիլմերը գնահատում է ժյուրին:  Քվեարկությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ և դեմ հավասար ձայների դեպքում վճռորոշ ձայնի իրավունք ունի:
Եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար:
Ժյուրիի բոլոր անդամները պարտավորվում են մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը ձեռնպահ մնալ մրցութային ֆիլմերի մասին հրապարակային  կարծիքներ հայտնելուց:
Հոդված 9
Ազգային կինոյի  մրցանակաբաշխության ժամանակ շնորհվում է մրցանակ և հաղթողի վկայական:
Հոդված 10
Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր ֆիլմերի ստեղծողները, որոնք դարձել են հավակնորդ, ստանում են մասնակցի հատուկ հավաստագիր:
Հոդված 11
Հաղթողներն իրենց մրցանակների գովազդի համար կարող են օգտագործել միայն մրցանակի ճշգրիտ ձեւակերպումները` գրված վկայականում, հղում անելով Ազգային կինոյի մրցանակին:
Հոդված 12
Ֆիլմը երկրորդ փուլի քվեարկությանը առաջադրելու վերջնական որոշումն ընդունում է ժյուրին, որի կազմը հաստատում է մրցանակաբաշխության հիմնադիրների գործադիր խորհուրդը` ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ից ոչ ուշ:
Հոդված 13
Նոմինանտ ֆիլմերը, ֆիլմի իրավատիրոջ հետ համաձայնեցնելով, կարող են մասնակցել հետմրցանակային միջոցառումներին` Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում:
Հոդված 14
Մրցանակաբաշխությանը ներկայաված ֆիլմերի փաստաթղթերն ընդգրկում են գրանցման հայտը և ֆիլմի լիակատար DVD տարբերակը: Նոմինանտ ֆիլմերի համար հեղինակները ներկայացնում են կատալոգի համար անոտացիա, ռեժիսորի, սցենարիստի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի, դերասանի կենսագրությունը և ֆիլմոգրաֆիան, հիմնական թողարկման և տեխնիկական տվյալները, լուսանկարներ ֆիլմից և մասնակցի լուսանկարը:
Հոդված 15
Մրցանակաբաշխությանն ուղարկված ֆիլմի կրկնօրինակները` DVD սկավառակներով, մնում են մրցանակաբաշխության արխիվում:
Հոդված 16
Գործադիր  խորհուրդը ստանձնում է Ազգային կինոյի մրցանակաբաշխության նոմինանտների մրցանակների շնորհման հանդիսավոր արարողության հրավերների բաշխման պատասխանատվությունը: Ժյուրիի անդամները հրավիրատոմս են ստանում երկու անձի համար: Մրցանակաբաշխության մասնակիցների հավատարմագրման եւ ֆիլմերի ցուցադրությունների պայմանները հայտարարվում են փետրվարի 16-ից ոչ ուշ:
Հոդված 17
Ֆիլմերի արտասահմանցի հեղինակների հրավիրման, տեղավորման ու հավատարմագրման հարցերը որոշում են մրցանակաբաշխության հիմնադիրները:
Հիմնադիրներն իրենց իրավունք են վերապահում հրավիրել ականավոր մշակութային գործիչների` անկախ այն հանգամանքից` ուղղակի մասնակցություն ունեցել են նրանք հավակնորդ ֆիլմերի ստեղծման գործում, թե` ոչ: Նրանց ժամանելու և Երևանում գտնվելու պայմանների մասին տեղեկացվում է անհատական հրավերներով:
Հոդված 18
Մրցանակաբաշխության մշտական գործող կառույցը հիմնադիրների կողմից հաստատված տնօրինությունն  է:
Հոդված 19
Մասնակցությունը մրցանակաբաշխությանը ենթադրում է համաձայնություն սույն կանոնակարգի բոլոր հոդվածներին:

Անվանակարգեր

Լավագույն խաղարկային ֆիլմ

Լավագույն ռեժիսոր

Լավագույն օպերատոր

Լավագույն սցենարիստ

Լավագույն նկարիչ

Լավագույն կոմպոզիտոր

Լավագույն դերասանուհի

Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի

Լավագույն դերասան

Լավագույն դերասան երկրորդ պլանի

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

Լավագույն վավերագրական ֆիլմ

Լավագույն անիմացիոն ֆիլմ

Լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն

Լավագույն արտասահմանյան ֆիլմ