ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Գործընկերներ

 

Ինֆորմացիոն Գործընկերներ

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի  ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն  որոշում է կայացրել հերթական «Հայակը»    2016 թվականի գարնանն անցկացնելու մասին։ «ՀԱՅԱԿ -2016»-ը  ամփոփելու  է  2014-2015 թվականներին Հայաստանում և արտերկրում արտադրված հայկական ֆիլմերն  ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները։

Սույն որոշումը պայմանվորված է 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ  ծրագրերի անցկացումով՝ Հայաստանում  ու  արտերկրում։

Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  առիթով  պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ուստի,  կազմկոմիտեն հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար։

Հարգանքով՝                           «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտե

Նկարներ
տեսանյութեր

Անվանակարգեր

Լավագույն խաղարկային ֆիլմ

Լավագույն ռեժիսոր

Լավագույն օպերատոր

Լավագույն սցենարիստ

Լավագույն նկարիչ

Լավագույն կոմպոզիտոր

Լավագույն դերասանուհի

Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի

Լավագույն դերասան

Լավագույն դերասան երկրորդ պլանի

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

Լավագույն վավերագրական ֆիլմ

Լավագույն անիմացիոն ֆիլմ

Լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն

Լավագույն արտասահմանյան ֆիլմ